ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Իրան-Իսրայել պատերազմի և դրա արդյունքում ձևավորված իրավիճակի տրամաբանական շարունակությունը

Իրան-Իսրայել պատերազմի և դրա արդյունքում ձևավորված իրավիճակի տրամաբանական շարունակությունը
03.07.2025 | 15:08

Վերջ տվեք ռուս-ադրբեջանական լարվածությանը անիրատեսական հրճվանքով վերաբերվելուն։

Այս ամենը Իրան-Իսրայել պատերազմի և դրա արդյունքում ձևավորված իրավիճակի տրամաբանական շարունակությունն է։

Ադրբեջանը որպես Իսրայելի (պարտված կողմի) դաշնակից ստանում է «ապտակի» իր չափաբաժինը։ Չեմ կարծում որ իրավիճակը «ապտակից» այն կողմ կանցնի, բայց կոնկրետ մեր համար չկա ոչ մի լավ բան։ Չկա շատ պարզ պատճառով՝ չկա որովհետև Հայաստանի ներկայիս իշխանություններն ամբողջովին պրոթուրքական են։

Այնպես որ վերջ տվեք և կենտրոնացեք Հայաստանի խնդրի վրա՝ Նիկոլ Փաշինյանի և նրա ազգակործան քայլերի։

Ասեմ ավելի պարզ՝ ինչ էլ լինի ռուս-ադրբեջանական հակամարտության ավարտը, այս իրավիճակում մենք Նիկոլի պատճառով շահած չենք կարող դուրս գալ։

Նարեկ ՊԱՐՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ